Բացել լրահոսը Փակել լրահոսը
Caեռեpture
A A
Քաղաքականություն

Արա Ռոստոմյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով (տեսանյութ)

«Սրբազան պայքարի» գործով մեղադրյալներից զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հոր` Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքի հետ. որոշում կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Նրան կթույլատրվի շաբաթական առնվազն 2 անգամ Պրոբացիոն ծառայության կամ ոստիկանության ուղեկցությամբ այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։