Շրջակա միջավայրին՝ ավելի քան 100 մլն դրամ վնաս առաջին կիսամյակում
Աջակցիր «Ա1+»-ինԲԸՏՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 2025Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻՆ
💨 Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
2025 թվականի առաջին կիսամյակում Բնապահպանության և տարածքային վերահսկողության մարմնի կողմից արձանագրվել է 195 իրավախախտում, այդ թվում՝
-
🏗 Շինարարություն և արտադրություն – 78 դեպք
-
⛰ Հանքարդյունաբերություն – 14 դեպք
-
🚛 Սորուն նյութերի տեղափոխում առանց անթափանց ծածկոցի – 27 դեպք
-
🌾 Խոզանների, տերևների, թափոնների և մալուխների այրումից առաջացած արտանետումներ – 55 դեպք
-
🌳 Անտառներում ինքնայրում – 12 դեպք
-
🔥 Աղբավայրերում ինքնայրում – 6 դեպք
-
☑️ Այլ խախտումներ – 3 դեպք
Կիրառված միջոցներ
-
📜 Կիրառվել է 134 վարչական տույժ
-
💰 Կազմվել է ընդհանուր 9,650,000 դրամի տուգանք
Հաշվարկված վնաս
-
💰 Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է 100,544,532 դրամ
Կայացված որոշումներ
-
❌ Ընդունվել է 4 որոշում տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը կասեցնելու մասին՝ սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության բացակայության պատճառով։