Բացել լրահոսը Փակել լրահոսը
534328004_1092918779691772_4743335591043303236_n
A A
Պաշտոնական

Հայաստան–Իրան․ պայմանավորվածություն է ձեռք բերվել բեռնափոխադրումների սակագների վերանայման համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղին, ով Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում։
 
Նախարարը ողջունել է նախարարին՝ ընդգծելով, որ Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է։
Հանդիպման սկզբում նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախորդ տարի Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից հետո իրանական կողմի ցուցաբերած աջակցության և Հայաստանին մետաղական կամուրջների նվիրաբերման համար։
 
Այնուհետև անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։
Խուդաթյանը նշել է, որ աշխատանքների տեմպը գոհացուցիչ է և հայկական կողմը բարձր է գնահատում շինարարական ընկերության ներդրած ջանքերը։
 
Անդրադարձել է կատարվել նաև տարանցիկ բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության վերանայման հնարավորությանը։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր սեղմ ժամկետներում խնդրի լուծման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։
 
Քննարկվել են ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր։
 
Նախարարը կարևորել է Իրանի տարբեր քաղաքների հետ կանոնավոր օդային հաղորդակցության ընդլայնումը` ընդգծելով, որ Հայաստանի համար դեպի Իրան օդային ուղղությունը պահանջված է։