Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տպավորություն է՝ դատարանն ուզում է արագ ավարտել գործը և մեղադրական վերդիկտ տալ (տեսանյութ)

Միքայել սրբազանի գործով հիմնական դատական նիստերը կանցկացվեն դռնբաց ռեժիմով։ Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ հաջորդ նիստում նախատեսվում է հետազոտել գրավոր ապացույցները, այդ թվում՝ համակարգչում հայտնաբերված օրագիրը։

Փաստաբանը նշեց, որ այսօրվա նիստում իրենց երկու միջնորդություն բավարարվել է, սակայն դրանք էական չեն․ «Կալանքից ազատման նման հարցերը սկզբից անթույլատրելի են համարվում, դատարանը թույլ է տալիս միայն այն, ինչը մեծ նշանակություն չունի»։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը իր հերթին ընդգծեց, որ դատավորի վարքագիծը ցույց է տալիս կանխակալ վերաբերմունք․ «Տպավորություն է, որ գործը քաղաքական պատվերի շրջանակում է, և մինչև կալանքի ժամկետի ավարտը ուզում են արագ ավարտել և մեղադրական վճիռ տալ»։

Երեմ Սարգսյանը նաև նշեց, որ անհրաժեշտության դեպքում կքննարկվի դատավորի քրեական պատասխանատվության հարցը՝ անարդար դատական ակտի համար։ Նրա խոսքով՝ Բագրատ և Միքայել սրբազաններին նույն խցում են պահում՝ գաղտնալսելու նպատակով։