Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հովիկ Աղազարյան
A A
Քաղաքականություն

Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։

«ՄԱՍԿ-ի վարչությունը հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները արտահերթ նիստում վերանայեց 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։

Որոշում կայացվեց չմասնակցել ընտրություններին։

Որոշում կայացնելու համար ամենակարևոր դրդապատճառը ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացմանը չնպաստելն է։

Միևնույն ժամանակ ՄԱՍԿ-ը շարունակելու է գործադրել իր համեստ ջանքերը ընդդիմադիր դաշտը մեկ միասնական ճակատում համախմբելու համար»,- ասված է հայտարարության մեջ։