A
A
Շշալցված ջրերի արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի բազմաթիվ խախտումներ (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնհատ ձեռնարկատեր Գայան Հախվերդյանին պատկանող լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասում (Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան) իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ բնույթի բազմաթիվ խախտումներ:
- չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
- չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
- արտադրամասում չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, բնական կամ արհեստական լուսավորվածություն,
- հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող , ախտահանվող նյութերից,
- առաստաղները, տանիքների ներքին մակերևույթները ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- կոյուղու համակարգերը նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկերը,
- չի սահմանվել և չի պահպանվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Վերահսկիչը սահմանել է խախտումները վերացնելու ժամկետ: