Չեխիայի փոխդեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներն, այդ թվում՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուրընկալել են Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և վերջինիս գործընկեր Ադամ Պեշուտին։
«Ուրախ էինք մեր գլխավոր գրասենյակում հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և նրա գործընկեր Ադամ Պեշուտին։ Այցի ընթացքում նրանք միացան Խաչիկում գտնվող պարեկախմբին՝ տեսնելու տեղում մեր կողմից իրականացվող աշխատանքը։ Մենք անհամբեր սպասում ենք շարունակական համագործակցությանը»,-ասված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
We were glad to host two guests from the Embassy of the 🇨🇿 - Deputy Head of Mission Sabina Nováková and her colleague @adam_pesout at our HQ. During their visit, they joined a patrol in Khachik to see our work on the ground firsthand. We look forward to continued collaboration. pic.twitter.com/UoOw3YoMXA
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) August 15, 2025