Բացել լրահոսը Փակել լրահոսը
533963579_1078151511173385_1779099890760111235_n
A A
Պաշտոնական

Ինչով է կարևոր կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը

Ամենօրյա շարժումը ֆիզիկական և հոգեկան առողջությունը պահպանելու լավագույն միջոցներից է։ Օրվա ընթացքում նույնիսկ մի փոքր շարժվելը կարող է պաշտպանել սրտի, ուղեղի և ամբողջ օրգանիզմի առողջությունը։
 
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
Ֆիզիկապես ոչ ակտիվ և նստակյաց կենսակերպը ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) հիմնական ռիսկի գործոններից են:
Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է քաղցկեղի որոշ տեսակների, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, դեպրեսիայի և դեմենցիայի առաջացման ռիսկը։
Ֆիզիկական ակտիվության օգուտները.
🔹 Բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը։
🔹 Օգնում է նվազեցնել քաշը և կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։
🔹 Բարձրացնում է տրամադրությունը, նվազեցնում է սթրեսը և բարելավում հոգեկան առողջությունը։
🔹 Սրացնում է մտավոր ունակությունները՝ լավ կենտրոնացում և հիշողություն:
🔹 Նվազեցնում է ընկնելու ռիսկը տարեցների շրջանում և նպաստում ինքնուրույն կյանքին։
Ֆիզիկական ակտիվության ցանկացած տեսակ և տևողություն կարող է բարելավել առողջությունն ու բարեկեցությունը։