Բացել լրահոսը Փակել լրահոսը
534422828_1175652964599087_8239662539699210115_n
A A
Պաշտոնական

Չրերի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Նոյլենդ» ՍՊԸ-ին պատկանող չրերի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Գեղակերտ) անցկացված վերահսկողությունը ցույց է տվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝
 
✔️ արտադրական շինությունների մի մասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից,
✔️ առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
✔️ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների, գործիքների, պարագաների մի մասը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
 
❌ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ չրերի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: