A
A
Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել
Աջակցիր «Ա1+»-ինԳործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հակակոռուպցիոն դատարանը միջնորդությունը կքննի օգոստոսի 14–ին ժամը 17.00–ին։
Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին երկու ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Կարապետյանը մեղադրանքները չի ընդունում, իսկ նրա պաշտպանական խումբը հայտարարում է, որ դրանք անհիմն են։