Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ունենալ այս մակարդակի հարձակում աշխարհիկ իշխանության կողմից Քրիստոսի զավակների նկատմամբ անհավանական երևույթ է․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)

«Դեռևս չեմ հանգել եզրակացության։ Ցնցված եմ այն ամենով, ինչի մասին տեղեկանում եմ՝ կապված մեղադրանքի բնույթի հետ, կապված եկեղեցու նկատմամբ ընդհանուր հարձակման հետ»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց միջազգային հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։


Նա նշեց․ «Լինելով քաղաքակիրթ հասարակություն 21-րդ դարում՝ ունենալ այս մակարդակի հարձակում աշխարհիկ իշխանության կողմից Քրիստոսի զավակների նկատմամբ, անհավանական և անհանգստացնող երևույթ է։ Ես մի քանի առիթներով ասել եմ, որ մենք պետք է երկխոսություն նախաձեռնենք, մենք չպետք է հանցավոր քրեական մեղադրանք առաջադրենք հարցերում, որոնք ակնհայտորեն քրեական չեն։ Քաղաքացիական հասարակությունն է, որ պետք է կառավարության հետ խոսի, քննարկի տեղի ունեցածը՝ հաշվի առնելով, թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղում և ինչ է տեղի ունենում այժմ՝ հարձակում եկեղեցու նկատմամբ, եկեղեցու ֆիզիկական ներկայության նկատմամբ։ Այն, որ պետությունը կարող է գնալ այդպիսի մարդկանց հետևից, որոնք սատարել են Քրիստոսի զավակներին, խոսքեր չեմ գտնում, դա իրավունքի գերիշխանության խախտում է, միջազգային իրավունքի, բարոյականության խախտում է»։