A
A
Հայաստանում է հայտնի միջազգային փաստաբաը՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Սամվել Կարապետյանի շահերը պաշտպանելու համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում է հայտնի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը
Գիշերը Հայաստան է ժամանել քաղաքական հարցերով հայտնի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Օդանավակայանում նա հայտարարեց, որ եկել է պաշտպանելու Հայ Առաքելական Եկեղեցու և Եկեղեցու հետևորդ, գործարար Սամվել Կարապետյանի շահերը։
Փաստաբանի խոսքով՝ Եկեղեցին Հայաստանում առանցքային դեր ունի լեզվի, կրոնի և հավատքի պահպանության գործում, և այն պետք է պաշտպանվի։ Նա ընդգծեց, որ իր այցի նպատակն է նախաձեռնել կառավարության և Եկեղեցու միջև երկխոսություն և ապահովել ապօրինաբար մեղադրվողների իրավունքների պաշտպանությունը։
Ռոբերտ Ամստերդամը նշեց, որ իր գործունեության ընթացքում մի շարք երկրներում պաշտպանել է Եկեղեցին և պատրաստ է նույն հաստատակամությամբ գործել նաև Հայաստանում՝ չընկրկելով հնարավոր ճնշումներից։