Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հռոմի Պապը ողջունել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության հռչակագրի ստորագրումը (տեսանյութ)

Հռոմի Պապ Լևոն XIV-ը ողջունել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության հռչակագրի ստորագրումը։

«Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Հուսով եմ, որ սա կնպաստի Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը», – Վատիկանում կիրակնօրյա քարոզի ժամանակ ասել է Հռոմի Պապը։

«Որոշում կայացնողները միշտ պետք է հիշեն իրենց պատասխանատվությունը ժողովուրդների առջև իրենց ընտրությունների հետևանքների համար։ Թող նրանք չանտեսեն առավել խոցելիների կարիքները և խաղաղության համընդհանուր ցանկությունը», – ավելացրել է Պապը։