Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Դիմանկար Երվանդ Մանարյան (տեսանյութ)

Այսօր մեծանուն դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է (10 օգ․ 1924 – 19 փետրվարի 2020) ։

Ներկայացնում ենք 2016 թվականին նկարահանված մեր դիմանկարը՝ նվիրված նրա հարուստ ստեղծագործական ուղուն, անմոռաց դերերին և արվեստին ունեցած անմնացորդ նվիրումին։

📽 Դիտեք և վերստին ծանոթացեք Մանարյանի բարությանն ու հումորի նուրբ գույնին։

 

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924թ.-ի օգոստոսի 10-ին, Իրանի Էրաէ քաղաքում: Մեծ վարպետը կյանքից հեռացավ  2020 թվականի փետրվարի 20-ին:

Նա Ռեժիսոր Արմեն Մանարյանի եղբայրն է, երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանի հայրը:

Հայաստան է ներգաղթել 1946թ.-ին՝ 21 տարեկան հասակում: Այստեղ սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը:

Թատերական գործունեությամբ հայտնի Երվանդը կինոաշխարհ մտնելու մտադրություն չի ունեցել: Առաջին անգամ սցենար է գրել եղբոր հեղինակած «Տժվժիկ» ֆիլմի համար և այդ օրվանից տարվել ֆիլմարտադրությամբ: