A
A
Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցումը պետք է տեղավորվի տարածաշրջանային համատեքստում․ Զախարովա
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեկ տեղի ունեցած հանդիպումը, ասել է, որ Հարավային Կովկասի հանրապետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում, որը տեղի ունեցավ ամերիկյան կողմի միջնորդությամբ, արժանի է դրական գնահատականի։
«Մենք հույս ունենք, որ այս քայլը կնպաստի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը»,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցումը պետք է տեղավորվի տարածաշրջանային համատեքստում, հիմնված լինի կողմերի ու հարևան պետությունների առաջնահերթությունների անվերապահ հարգանքի վրա։
«Չի կարելի անտեսել այն փաստը, որ Հայաստանի և Իրանի սահմանը հսկվում է ռուս սահմանապահների կողմի»ց։