Սխալ է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է կիրառել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղումը. Ֆրենք Փալոնե
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնեն ողջունել է Սպիտակ տանը անցկացված հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացը: Նա գրել է իր X էջում՝ մեկնաբանելով Վաշինգտոնում անցկացված Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումը:
«Ես ողջունում եմ ԱՄՆ-ի անմիջական ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում: Չնայած հարավային Հայաստանի միջով տրանսպորտային միջանցքի առկայությունը խնդիրներ է ստեղծում, ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ի անմիջական ներգրավվածությունը կհանգեցնի արդար և երկարատև խաղաղության համաձայնագրի և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման դադարեցմանը: Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է ներառի ամուր կիրառման մեխանիզմներ և անվտանգության երաշխիքներ Հայաստանի համար, եթե Ադրբեջանը խախտի իր պարտավորությունները: Այդ համատեքստում սխալ է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է կիրառել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղումը: Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու համար որևէ արդարացում չկա»:
Կոնգրեսականի համոզմամբ՝ բացի դրանից, անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ստիպելու ազատ արձակել Բաքվում շարունակաբար պահվող ռազմագերիներին և քաղբանտարկյալներին, ինչպես նաև դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից։