Բացել լրահոսը Փակել լրահոսը
hAHchii8D3ZZBacauHDGDviWIree8hH3OZZQSPYO
A A
Քաղաքականություն

Թուրքիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը կայուն խաղաղության հասնելու ճանապարհին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը կայուն խաղաղություն հաստատելու ճանապարհին և այդ ուղղությամբ նրանց ստանձնած պարտավորությունները Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այդ մասին հայտարարություն է տարածել։ 

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը կայուն խաղաղություն հաստատելու ճանապարհին և այդ ուղղությամբ Վաշինգտոնում նրանց կողմից պարտավորությունների ստանձնումը։ Միջազգային համակարտությունների սրման և ճգնաժամերի շրջափուլում այս քայլը նշանակալի իրադարձություն է տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղղությամբ։ Մենք բարձր ենք գնահատում այդ գործընթացում Միացյալ Նահանգների դերը»,- ասված է հայտարարության մեջ։ 

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղության ու բարգավաճման հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել՝ շեշտելով, որ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ այդ հնարավորության իրացման հարցում և աջակցել Ադրբեջանի ջանքերին։