A
A
ԲԴԽ նախկին նախագահը դատապարտվեց ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն ազատազրկվել է 1 տարի 6 ամիս ժամկետով։
Դատարանը ԲԴԽ նախկին նախագահի նկատմամբ նաև լրացուցիչ պատիժ սահմանեց՝ նա 2 տարի իրավունք չի ունենա պաշտոններ զբաղեցնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում։
Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ հարուցվեց 2021 թվականին։ Առերևույթ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի այն ժամանակվա դատավոր Անդրանիկ Սիմոնյանը: