A
A
Վարժական հավաքներ կհայտարարվեն
Աջակցիր «Ա1+»-ին
Գործադիրի որոշմամբ հայտարարվել են պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ:
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
1) ռազմական ունակությունների կատարելագործման,
2) մասնագիտական վերապատրաստման,
3) մասնագիտական պատրաստման,
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: