Բացել լրահոսը Փակել լրահոսը
Mihail-Saakashvili
A A
Քաղաքականություն

Սաակաշվիլի. ԱՄՆ–ում ՀՀ և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրումը «ՌԴ–ից Կովկասի ազատագրման օր կդառնա»

րաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՄՆ–ում ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը «ՌԴ–ից Կովկասի ազատագրման օր կդառնա»։

«ԱՄՆ մայրաքաղաքում տեղի է ունենալու կարևոր պատմական իրադարձություն․ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիր են ստորագրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։

Ալիևն ու Փաշինյանն արդեն երկար ժամանակ է, ինչ բանակցում են, սակայն ԱՄՆ նախագահի միջամտությունն ամեն ինչ արագացրեց։

Այսօրվա օրը կմնա որպես Կովկասի ազատագրման օր Ռուսաստանի ճիրաններից, համաշխարհային պատմության մեջ»,–գրել է նա։

Նա ավելացրել է, որ Ռուսաստանն արդեն փաստացի կորցրել է իր գերիշխանությունը տարածաշրջանի երեք երկրներից երկուսի նկատմամբ, իսկ Վրաստանի վրա ազդեցությունը, իր ձևակերպմամբ, պահպանվում է միայն տեսականորեն՝ «Վրացական երազանքի» անվանումով կառույցի միջոցով։

Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, Washington Post–ին ասել է, որ Թրամփի հետ հանդիպմանը հնարավոր է հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։