Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2025-08-06 104116
A A
Պաշտոնական

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված մարտականի։

Երիտասարդն ու կազմված փաստաթղերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդին մեղադրանք է ներկայացվել։ Նա կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։