Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել Աջապահյան
A A
Պաշտոնական

Լրացավ իմ կալանավորման 40-րդ օրը․ Միքայել Աջապահյանի հայտարարությունը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը կալանավայրից․

ՕՐ 40-ՐԴ
Սիրելիներ.
 
Լրացավ իմ կալանավորման 40-րդ օրը …
 
Փառք Ամենակալին, Սուրբ Հոգու զորությամբ առույգ եմ, կայտառ և ուրախ Աստուծով:
 
Այս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց և՛ Աստծուն, և իմ հավիտենական հայրենիքին և իմ սիրելի ժողովրդին:
Առաջ Աստված …
«Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:»:
 
Սա էլ Սաղմոսաց գրքից՝ ուղղված անօրեններին:
Փառք Քեզ, Աստուած, փառք Քեզ, ամեն ինչի համար, Փառք քեզ …
 
05.08.2025թ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան