Հուլիսին դիտված եղանակային պայմանների վերլուծությունը, օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի շոգը գագաթնակետին է լինելու առաջին տասնօրյակում
Հայաստանում օգոստոսը կանցնի արևադարձային տաք հոսանքների ազդեցության ներքո։ Միջին ջերմաստիճանը կգերազանցի նորման 2-3 աստիճանով, իսկ տեղումները կլինեն նորմայից պակաս։
Շիրակում ջերմաստիճանը կբարձրանա մինչև +36°C, Կոտայքի և Տավուշի նախալեռներում՝ մինչև +39°C, Գեղարքունիքում և Լոռիում՝ մինչև +35°C, Արագածոտնում՝ մինչև +40°C։ Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում հնարավոր է մինչև +42°C շոգ։
Օգոստոսի 10-ից հետո հնարավոր է 3-4 աստիճանով նվազում, սակայն թարմացում չի սպասվում։ Հուլիսին գրանցվել է 41.9°C ջերմաստիճան Երևանում՝ գերազանցելով նախորդ ռեկորդը։ Բայց դեռևս չի գերազանցվել պատմական առավելագույնը՝ Մեղրիում գրանցված 43.7°C-ը։
Բարձր ջերմաստիճանների ֆոնին կանխատեսվում է հրդեհավտանգության բարձր աստիճան՝ հատկապես Կոտայքում, Արագածոտնում, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում։
Օգոստոսի 4–9-ն այս գոտիներում ցերեկային ժամերին սպասվում է +39...+41°C տաքություն՝ ուղեկցված հրդեհների վտանգով։ Քաղաքացիներին հորդորում են դրսևորել առավելագույն զգուշություն։