Բացել լրահոսը Փակել լրահոսը
528147773_1166194525544931_1384426685961741671_n
A A
Պաշտոնական

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈՒՄ-ի մսավաճառներին. վերահսկողությունն ուժեղացվում է

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
ԳՈՒՄ-Ի ՇՈՒԿԱՅԻ ՄՍԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ
 
📌 Վերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքները ցույց են տվել, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վճռականորեն է տրամադրված ոչ սպանդանոցային ծագման մսի իրացում թույլ չտալու հարցում: Երկշաբաթյա մշտադիտարկումների արդյունքում, որին հետևել-մասնակցել է նաև Տեսչական մարմնի ղեկավարը, միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք:
 
🔹 Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին:
 
🔹 Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք պատրաստ են վաճառել միայն սպանդանոցային ծագման միս, սակայն սպանդանոցները չեն կարողանում ապահովել անհրաժեշտ խմբաքանակը և իրենք, ստիպված, ձեռք են բերում ու վաճառում բակային մորթի ենթարկված կենդանիների միս-մսեղիք: Առաջարկում էին գտնել ճանապարհ, որ գյուղացիները կենդանուն տանեն սպանդանոց, ոչ թե մորթ անողին կանչեն իրենց բակ:
 
👆🏼 Պարոն Պետրոսյանը հստակեցրել է. խնդրի լուծման հասցեատերը հենց վաճառքի կետերն են: «Դուք չպետք է ընդունեք բակային մորթի ենթարկված կենդանու միսը. միանշանակորեն դա է խնդրի լուծման ճանապարհը: Եթե ընդամենը մեկ շաբաթ մսի իրացման կետերը հարգեն օրենքի պահանջը և վաճառեն միայն սպանդանոցից 5-րդ ձևի ուղեկցությամբ բերված անվտանգ միս, խնդիրը կկարգավորվի: Այլընտրանք չկա»,- շեշտել է ՍԱՏՄ ղեկավարը:
 
❗️ Ոչ միայն Խորենացու փողոցի տաղավարներում, այլև ողջ հանրապետությունում մսի ծագման նկատմամբ վերահսկողությունը շարունակական է լինելու:
 
👉🏼 Տեսչական մարմինը տնտեսավարողներին հորդորում է կատարել իրավական ակտերի պահանջները, իսկ սպառողներին առաջարկում՝ միսը գնել միայն դրա սպանդանոցային ծագման մասին հավաստիանալուց հետո: