Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-08-03_00-57-36
A A
Պաշտոնական

Հրդեհ՝ Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում․ փրկարարները տարհանել են շենքի մոտ 50 բնակչի

Օգոստոսի 2-ին, ժամը 19:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին, մարվել՝ 20։19-ին։ Այրվել են հյուրասենյակի (մոտ 10 քմ), խոհանոցի (մոտ 5 քմ) և պատշգամբի (մոտ 5 քմ) գույքը, տեխնիկան:

Փրկարարները շենքից տարհանել են մոտ 50 բնակչի: