Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աշոտյան դատ
A A
Քաղաքականություն

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի

Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ, 25 միլիոն դրամ գրավով և բացակայելու արգելքով: 

1lurer.am-ին ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ գերատեսչությունը վճռաբեկ բողոք կներկայացնի:

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում կատարած գրառմամբ հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի պայմանները դեռևս հայտնի չեն: Որոշումը հասանելի կլինի մեզ երկուշաբթի: Նաև տեղեկացվեցի, որ որոշման օրինակը արդեն ուղարկվել է Պրոբացիոն ծառայություն»,- գրել է Տիգրան Աթանեսյանը: