Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-07-31_00-42-36
A A
Պաշտոնական

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր գյուղի բուսածածկ տարածքում բռնկված հրդեհը

Հուլիսի 30-ին, ժամը 17:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բուսածածկ տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։11-ին, մարվել՝ 22։33-ին։ Այրվել է մոտ 8 հա բուսածածկույթ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի բնակելի հատված։