A
A
Ռոմանոս Պետրոսյանը և Մեսրոպ Մեսրոպյանը աշխատանքային հանդիպում են ունեցել
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի միջև։
Այս մասին հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր, առաջիկա համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր։ Կողմերը կարևորել են արդյունավետ համագործակցության շարունակականությունը՝ որպես ոլորտային խնդիրների լուծման և կայուն զարգացման ապահովման նախադրյալ։