Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Կապանում այցելել է նկարիչ Հրանտ Դանիելյանի տուն թանգարան (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիք մարզային այցի ընթացքում ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Կապանում։ Կապանի համայնքապետը նախագահին է ներկայացրել քաղաքային ենթակառուցվածքների բարեկարգման ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև Կապանի նոր կառուցվող քաղաքապետարանի վարչական շենքի շինարարության ընթացքի վերաբերյալ մանրամասներ։ Շրջայցի ավարտին նախագահն այցելել է նկարիչ Հրանտ Դանիելյանի նորաբաց տուն-թանգարան, ծանոթացել արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը։