A
A
Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի
Աջակցիր «Ա1+»-ինՀեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանը ազատ կարձակվի․ նրա խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։ ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին տեղեկացրել են, որ վճռաբեկ բողոք են ներկայացնելու։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղվան Արշակյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով։
Հունիսի 26-ին Հրայր սարկավագ Հակոբյանը կալանավորվել էր երկու ամսով:
Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։