Բացել լրահոսը Փակել լրահոսը
բանկոմատ
A A
Պաշտոնական

Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնում են՝ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։
 
«Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- նշում են ընկերությունից։