Բացել լրահոսը Փակել լրահոսը
Blank 6 Grids Collage (2)
A A
Պաշտոնական

Երևանում կասեցվել է բետոնահանգույցի և խճի ջարդիչ կայանի շահագործումը. ԲԸՏՄ

Երևանում կասեցվել է բետոնահանգույցի և խճի ջարդիչ կայանի շահագործումը. ԲԸՏՄ
 
🔎 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում շինարարությամբ և շինանյութերի վաճառքով զբաղվող «Մետտա գրուպ» ՍՊԸ-ում։
 
📌 Պարզվել է, որ Ընկերության կողմից բետոնահանգույցը և խճի ջարդիչ կայանը շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետման համապատասխան թույլտվության։
 
❌ ԲԸՏՄ Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ բետոնի, խճի ջարդման և մանրեցման արտադրության գործունեությունը կասեցվել է։
💰 Նշանակվել է վարչական տուգանք 300.000դր. չափով։
 
⚖️ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։