Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահունի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նշվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցայինլուծումներ գտնելուն աջակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
🔹 Քննարկվել են Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի տարբեր ասպեկտներ։ Ռուսաստանի կողմից վերահաստատվել է տարածաշրջանում առկա խնդիրների և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման անփոփոխ դիրքորոշումը։
🔹 Վլադիմիր Պուտինը հատկապես ընդգծել է Սիրիայի Արաբական Հանրապետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը, ինչպես նաև դրա ներքաղաքական կայունության ամրապնդումը՝ հաշվի առնելով բոլոր էթնիկ և կրոնական խմբերի օրինական իրավունքներն ու շահերը։
🔹 Հաշվի առնելով վերջին շրջանում սրված իրանա-իսրայելական հակամարտությունը՝ նշվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ առավելագույն կերպով աջակցելու բանակցային լուծումների որոնմանը՝ կապված Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
🔹 Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը միջազգային և երկկողմ օրակարգի արդիական թեմաների շուրջ։