Բացել լրահոսը Փակել լրահոսը
524852063_1076077198042597_7150892265037726105_n-1-1024x683
A A
Պաշտոնական

Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Պողոսյանին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար և հավաստիացրել է, որ պարոն Պողոսյանն ունի հարուստ աշխատանքային փորձ, որը միանշանակ ծառայեցվելու է ընկերության արդյունավետ կառավարմանը։

«Երևանի ՋԷԿ»-ն առանցքային նշանակություն ունի ՀՀ էներգետիկ համակարգում և պետք է ջանք չխնայել աշխատանքներն ըստ պատշաճի կատարելու համար։

Գևորգ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ անելու է առավելագույնն ընկերության արդյունավետ կառավարման համար: