Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2025-07-26 123553
A A
Պաշտոնական

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2.30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն:

40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պալիէթիլենային փաթեթ, որի մեջ կար զիպ փականով երկու տոպրակ: Մեկի մեջ մարիխուանայի նմանվող 640 գրամից ավելի զանգված էր, մյուսի մեջ` մեթամֆետամինի նմանվող 100 գրամից ավելի զանգված:
Երկուսն էլ, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: