Բացել լրահոսը Փակել լրահոսը
522991488_122209200134255879_1494816795860354504_n
A A
Պաշտոնական

Անահիտ Ավանեսյանը ինչ-որ դատական գործընթաց է սկսում իմ դեմ․ բարձրաձայն ծիծաղում եմ․ Բագրատ Գալստանյան

Սրբազան պայքար էջից տեղեկանում ենք․

Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։
 
Զավեշտի թագուհին…
 
Փաստաբանիցս՝ պարոն Խուդոյանից տեղեկացա, որ տեղեկատվական ահաբեկչությամբ զբաղվող խմբի ոչ այնքան կարկառուն, բայց կարկառուն դառնալու հավակնություններ և ձգտումներ դրսևորող անդամներից առողջապահության դեռևս «նախարար» Անահիտ Ավանեսյանը ինչ որ դատական գործընթաց է սկսում իմ դեմ «ժողովրդին վիրավորելու» պատրվակով։
 
Բարձրաձայն ծիծաղում եմ…
 
Նախ՝ տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի՝ Ա.Թ.-ի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ…
 
Սակայն գրությանս պատճառը սա չէր։ Պարզապես ցանկանում եմ խորհուրդ տալ, եթե կուզեք պահանջել, որ տիկին Ավանեսյանը ժամանակ գտնի և ընթերցի (ՖԲ ստատուսներից բացի նաև ինչ որ լուրջ բան կարդա) իմ հեղինակած «Հայաստանի առողջապահական համակարգը. անցյալը, ներկան և հեռանկարները (կենսաբարոյաբժշկական և աստվածաբանական հայացք)» գիրքը։ Եթե չկարողանա այն գտնել, ապա վստահաբար կարող է ձեռքբերել Մոնրեալի Concordia համալսարանի գրադարանից Google-ի միջոցով։ “The healthcare system of Armenia : past, present and perspectives (biomedical, ethical and theological view)”:
Գուցե մի փոքր օգուտ կքաղեք ոլորտը վերջնականապես կործանելուց առաջ։
 
Իսկ, որ դատվելու եք՝ դա անխուսափելի է, քանզի
 
Հաղթանակն այլընտրանք չունի…
 
Հ.Գ. Մի փոքրիկ խրատ էլ Աստվածաշնչից.
 
«Մի ունեցիր բանսարկուի համբավ և քո լեզվով չարիք մի նյութիր, որովհետև գողի վրայից անպակաս է ամոթը, երկերեսանու վրայից՝ չար պարսավանքը։ Անխոհեմ մի եղիր ո՛չ մեծ և ո՛չ փոքր բաների մեջ»։ Սիրաքի Իմաստություն 5։16-18
 
Կենսաբժշկաբարոյական գիտությունների թեկնածու
 
(MA in Biomedichal ethics)
 
Բագրատ արք. Գալստանյան