Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱՄՆ-ն չի կարող որևէ նոր բան առաջարկել Երևանին և Բաքվին ապաշրջափակման հարցում, սա խորամանկություն է (տեսանյութ)

Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, թե Արևմուտքի մասնակցությունը Հարավային Կովկասի գործընթացներին «կարող է հանգեցնել տարածաշրջանի անվտանգության համակարգի անհավասարակշռության՝ խաթարելով տարածաշրջանային ինքնաբավության սկզբունքը, երբ հրատապ հարցերի լուծումը կատարում են Հարավային Կովկասի պետությունները և դրանց անմիջականորեն սահմանակից երկրները»։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսաստանցի պաշտոնյան ընդգծել է, որ Մոսկվան «տեսնում է Վաշինգտոնի փորձերը՝ միջամտելու տարածաշրջանում տրանսպորտային շրջափակման վերացման գործընթացին»։

«Իրականում նրանք չեն կարող որևէ նոր բան առաջարկել, բացի այն, ինչ արվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ մասնագիտացված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում», - ասել է Զախարովան։