Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պեսկով
A A
Քաղաքականություն

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները բարդ շրջան են ապրում. Պեսկով

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բարդ շրջան են ապրում, բայց Մոսկվայում հույս ունեն, որ կհարթվի, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ամուր հիմք իսկապես կա։ Կա շահերի համընկնում երկու երկրների միջև, կա փոխշահավետ համագործակցություն, որը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, բայց երբեմն պատահում է, որ երկու երկրների միջև հարաբերություններում դժվար շրջաններ են լինում։ Այժմ նման շրջաններից մեկն է, որը հուսով ենք, կանցնի», - ասել է Պեսկովը՝ պնդելով, որ Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի Ադրբեջանում հարգեն ռուսներին։

Կրեմլի խոսնակն արձագանքել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Բաքուն մտադիր է օդանավի խոցման հարցով միջազգային դատական ատյաններ դիմել։

«Դա Ադրբեջանի իրավունքն է։ Մենք կսպասենք ընթացող բոլոր վեճերի և հետաքննությունների պաշտոնական դատավճիռներին», - ասել է Պեսկովը։