A
A
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում հուլիսի 22-ին
Աջակցիր «Ա1+»-ին«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 22-ին ժամը 06:00-21:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 3-րդ Միկրոշրջանի և Հանրակացարանային թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
21.07.2025թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ