Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-07-20_23-44-36
A A
Պաշտոնական

Հրդեհ բեռնատարում

Հուլիսի 20-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 18:30-ին: Այրվել է վարորդի խցիկը և բեռնախցիկի առջևի հատվածը: