A
A
Փաշինյանն Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան
Աջակցիր «Ա1+»-ինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Այդ մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։
Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։