Բացել լրահոսը Փակել լրահոսը
63efb0debcf97-IMG_9864
A A
Պաշտոնական Հասարակություն

Ճանապարհային խնդիրների մասին այսուհետ կարելի է հայտնել բջջային նոր հավելվածի միջոցով

Գործարկվել է արդիականացված «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) բջջային հավելվածը, որի միջոցով քաղաքացիները կարող են արձանագրել և ուղարկել տեղեկատվություն ճանապարհների սպասարկման խնդիրների կամ թերությունների վերաբերյալ, ստանալ արձագանք դրանց շտկման ընթացքի մասին և հետևել լուծման գործընթացին։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Հավելվածը հասանելի է բոլորին՝ անվճար հիմունքներով, ներբեռնման հնարավորություն կա ինչպես PlayMarket-ում, այնպես էլ AppStore-ում։ Այն նախատեսված է օգտագործման համար միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների մասով։

Հետադարձ կապն ապահովվում է տեղորոշման, լուսանկարի, մեկնաբանության և էլեկտրոնային հասցեի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս օգտատերերին նպաստել ճանապարհային ենթակառուցվածքի բարելավմանն իրենց մասնակցությամբ։

Օգտագործողը կարող է հավելվածում դիտել իր ուղարկած տվյալները՝ «Հաղորդված թերություններ» բաժնում։ Հավելվածը համալրված է եռալեզու ուղեցույցով՝ գործածման ընթացքն առավել դյուրին դարձնելու համար։