40 հազարական դրամ աջակցությունը չի շարունակվի, արցախցիները դժգոհ են․ կառավարությունում ավարտվեց հանդիպումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումն ավարտվել է առանց կոնկրետ արդյունքի։ Քննարկվել է բնակվարձի աջակցության ծրագիրը, սակայն Ստեփանյանի խոսքով՝ համաձայնություն չի ձեռք բերվել։
«Բնակվարձի ծրագիրը շարունակելու հնարավորության շուրջ որևէ ձևով համաձայնություն չեղավ։ Այսինքն, կատարվեց այն, ինչ ես մինչև մտնելն ասում էի, հերթական անգամ քննարկում է լինելու, քննարկման համար։ Նշեցին, թե կառուցողական են տրամադրված ծրագրերի բարելավումների վերաբերյալ, սակայն ես իմ փորձից կարող եմ ասել, որ անիմաստ է։
Կարծեք՝ զուգահեռ իրականությունում ենք ապրում, որ իշխանությունները չեն տեսնում, որ մարդիկ ծանր իրավիճակում են։ 50 հազար մարդու զրկել են բնակվարձի աջակցությունից, բայց ասում են, մենք չենք դադարեցրել ծրագիրը»,-ասաց Ստեփանյանը։