Վրաստանի Գանձա գյուղում նշվեց Վահան Տերյանի 140-ամյակը
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 12-ին Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի 140-ամյակը։ Տոնական օրը նշանավորվեց նրա վերանորոգված տուն-թանգարանի պաշտոնական բացմամբ։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ և Վրաստանի մշակույթի նախարարները, երկու երկրների դեսպանները, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետը, ինչպես նաև հյուրեր Հայաստանից և Վրաստանի տարբեր շրջաններից։
Հյուրերը շրջեցին թանգարանում, ծանոթացան Տերյանի կյանքին ու ստեղծագործությանը՝ ներկայացված արդի տեխնոլոգիաներով։ Միջոցառումը շարունակվեց հարուստ համերգային ծրագրով՝ ՀՀ ազգային նվագարանների պետական նվագախմբի, կամերային երգչախմբի և տեղական կատարողների մասնակցությամբ։
Տերյանի տուն-թանգարանը հիմնանորոգվել է Ջավախքին աջակցություն հիմնադրամի կողմից՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի աջակցությամբ։
📌 Թանգարանի մասին ավելին՝ vahanteryan.com։