Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Գեղամ Մանուկյանի որդին ու ևս 3 հոգի ազատ արձակվեցին (տեսանյութ)

Այսօր ազատ արձակվեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանը և ևս երկու անձ։

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին խուզարկություններ էին իրականացվել դաշնակցական գործիչների տներում, 7 անձ ձերբակալվել էր, այդ թվում՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը և Արսեն Մարտոյանը։

Ձերբակալվածներից 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը հուլիսի 11-ին կալանավորվել է 2 ամսով։