Բացել լրահոսը Փակել լրահոսը
518188662_1147051947459189_7180827324098847341_n
A A
Պաշտոնական

Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ–ի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Արմենակյան 127) և հայտնաբերել աշխատանքի հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ բույթի խախտումներ:
 
Ի մասնավորի՝
• հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել լվացվող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,
• սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի պահվել նորոգ վիճակում,
• պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,
• առաստաղները կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
• սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և պարագաների մի մասը չեն ենթարկվել պատշաճ մաքրման։
 
«Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: