Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2025-07-11 150453
A A
Պաշտոնական

Կանեփի 1000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Գետափնյա գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը բակում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։

Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի հազար թուփ և մեկ կիլոգրամ 290 գրամից ավելի մանրացված-չորացված դեղնականաչավուն զանգված։ Ըստ տանտիրոջ` կանեփից պատրաստված թմրանյութն իրենն է։ 54-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: