A
A
Կրեմլը հայտարարում է՝ «կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը»
Աջակցիր «Ա1+»-ինԿրեմլը հայտարարել է, որ կողջունի, եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Աբու Դաբիում համաձայնության գան խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ, քանի որ դա խաղաղություն և կայունություն կբերի տարածաշրջանին։
«Մենք, իհարկե, ողջունում ենք նման ուղիղ երկխոսության փաստը, և բազմիցս տարբեր մակարդակներում ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը», - լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։
Դմիտրի Պեսկովը նաև պնդել է, թե Ռուսաստանը լիովին աջակցում է այդ գործընթացին, քանի որ «Նման պայմանագրի ստորագրումը կանխատեսելիություն, կայունություն և խաղաղություն կավելացնի տարածաշրջանում»։