Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Խուզարկություններ ՀՅԴ անդամների տներում, բերման են ենթարկվել անձինք (տեսանյութ)

Հրատապ․ 

Այսօր վաղ առավոտից ուժային կառույցները խուզարկություններ են իրականացնում ՀՅԴ անդամների տներում։ Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, ինչպես նաև «Եղվարդ» համայնքի ավագանու անդամ Գևորգ Մուրադյանի բնակարաններում։

Հայտնի է, որ ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ նրա որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել է։ Բերման է ենթարկվել նաև ՀՅԴ Երևանի կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

Տեղեկությունը հաստատել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը։