Բացել լրահոսը Փակել լրահոսը
taxi1
A A
Պաշտոնական

Տաքսի ծառայությունների կողմից առցանց համակարգով դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն. Փաշինյան

Տաքսիներում ՀԴՄ տալու օրենսդրական նորմի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2024 թ․ սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ․ հունիսի 30-ը, տաքսի ծառայությունների կողմից առցանց համակարգով դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի 83 մլն հատ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ 

«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ անհատների կողմից տպագրվել է շուրջ 36 մլն դրամի 29 հազար հատ ՀԴՄ կտրոն։